Սելին Աքսելոս
Սելին Աքսելոս | |
---|---|
Ծնվել է | 1902 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | 1992 |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Սելին Աքսելոս (արաբ․՝ سيلين أكسيلوس, 1902, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 1992, Ալեքսանդրիա, Եգիպտոս), եգիպտացի պոետ, հրապարակախոս և հեղինակ։ Նրա ավագ եղբայրը` Ռենե Տասսոն, նույնպես բանաստեղծ էր, որը մահացել է 22 տարեկանում տուբերկուլյոզից[1]։
Նրա հայրը լիբանանյան ծագման միջին դասի պաշտոնյա էր։ Սելինն ավագն էր չորս դուստրերից և իր ամբողջ կյանքն ապրել է Ալեքսանդրիայում, Եգիպտոսում` միայն կարճ ճանապարհորդություններ կատարելով դեպի ԱՄՆ (մեկ անգամ), Լիբանան (հիմնականում այցելել է իր որդու ընտանիքին) և Ֆրանսիա։
16 տարեկանում Սելինն ամուսնացել է Ջորջ Սալմի (Սալեմ) հետ, որը հարուստ հողատեր էր և Սելինից մեծ էր երկու անգամ։ Նրանք մեկ որդի են ունեցել, Ժոզեֆը։ Ամուսնությունը երջանիկ չի եղել, և ամուսինը հեռացրել է երեխային մորից ու նրան դպրոց է ուղարկել Վիրջինիայում։ Երեխան, ում ասել էին, թե իր մայրը մահացել է, մեծացել է Ամերիկայի մի քանի մանկատներում ու տարբեր դպրոցներ է հաճախել։ Միայն 15 տարի անց Սելինը նորից տեսել է իր երեխային։
Քանի որ Ջորջ Սալմը ԱՄՆ-ի քաղաքացի էր, Եգիպտոսի կառավարությունը նրանից օտարում է իր ողջ կալվածքը։ Ամերիկյան կառավարությունը պաշտպանում է Սալմին` ստանալով երկրի նախագահ Հերբերտ Հուվերի ստորագրությունը։ Գործը, որը հայտնի է դառնում Սալեմի պահանջ անունով, 1931 թվականին ուղարկվում է Վիենայի միջազգային դատարան։ Ամերիկյան կողմը պարտվում է, և Սալմը կորցնում է իր ողջ կարողությունը Եգիպտոսում[2]։
Կյանքի վերջին տասնամյակներում Սելին Աքսելոսը հեռանում է հասարակությունից և դառնում է առավել ինքնամփոփ` խորանալով քրիստոնեական հավատի ուսմունքի մեջ։ «Այս աշխարհի տգեղությունը-, նա գրել է նամակում, գարշելի է դարձել ինձ համար»։ Նա գրել է նաև, որ փնտրում է «հոգևոր համբարձում, իրական երջանկության աղբյուր»[3]։ Շատ տարիներ գրողն անաղմուկ ապրել է Ալեքսանդրիայի աղմկոտ փողոցների շենքերից մեկի իններորդ հարկում, նրա հավատարիմ աղախինը` Սոֆին, նրա համար ամեն օր գնումներ է կատարել և արել տնային գործերը։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելին Աքսելոսը գրականության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ մանկության տարիներից, երբ լսել է իր ավագ եղբոր` Ռենե Տասսոյի բանաստեղծությունները։ Նրա շփման լեզուն ֆրանսերենն էր, որով խոսում էր Եգիպտոսի հասարակության բարձր խավը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Աքսելոսի բանաստեղծությունների երկու գրքերը տպագրվել են նրա կենդանության օրոք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Four of René Tasso's poems can be found in J. Moscatelli, Poètes en Egypte, 1955, pp. 80–83
- ↑ B. Hunt et al., "Salem claim. Claim of the United States of America on behalf of George J. Salem v. the royal government of Egypt under Protocol of January 20, 1931," 7 vols., Washington, U.S. Govt. Print. Off., 1932-35.
- ↑ "R. Lackany, "Celine Axelos." Alexandria: Publications de l'Atelier d'Alexandrie, 1987, p. 107.